Վաղը նախատեսված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Կոռնիձոր: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստան են ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատճառը բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային հոսքն է Հայաստան: Սա նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում: