ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը: