Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այսօր կմեկնի Նախիջևան։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային թեմաներ։ Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մեկնարկի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: