Խոջալուում մեկնարկել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են ԼՂ-ից:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին՝ ադրբեջանական Եվլախ քաղաքում։ Այդ հանդիպումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: