Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
«Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: