Սեպտեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 171-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 97, փլուզման, քարաթափման, մետրոպոլիտենի հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, դիակի հայտնաբերման, թունավորման, կեղծ ահազանգի՝ 1-ական, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 3, վայրի կենդանիների հարձակման, ինքնասպանության փորձի՝ 7-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 143, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 16 և 36 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 106, զոհվել՝ 1 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ: