Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին։
«Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։