Սեպտեմբերի 21-24-ը ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի և Զովունի գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 4 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: