Երեկ Կարմիր խաչի միջոցով 200 տոննայից ավելի բեռ է ուղարկվել ԼՂ։ Ալյուր, ձեթ, աղ, խմորիչ, հաց թխելու պարագաներ։ Մյուս խմբաքանակը Ստեփանակերտ է հասել ռուս խաղաղապահների մեքենաներով։ Այնտեղ նույնպես եղել են սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Այսօր առավոտյան ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ շտապօգնության մեքենաներով Հայաստան են տեղափոխվել վիրավորներ։
Լաչինի միջանցքում կուտակված,մարդասիրական օգնությունով բեռնված մեքենաներն ուղևորվել են Գորիս։
Մանրամասները՝ տեսանյութում։