ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 մեր հայրենակից։
«Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնում են նախարարությունից: