ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է Հարավային կովկասում զարգացումների մասին:
Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, որ Բրյուսելը, նրա խոսքով, միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին և Վաշինգտոնի հետ ապակայունացնում Հարավային Կովկասում իրավիճակը։
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Այդ գործընթացին ամեն կերպ կնպաստեն ռուս խաղաղապահները»,- ասել է Լավրովը։