ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը առաքելության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում»,-
նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: