Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով ԼՂ տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ: Արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք՝ մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել:
Սննդի, վառելափայտի, խմելու ջրի սուր պահանջ կա: Ստեփանակերտում ապրող երեխաներն էլ, ինչպես ամբողջ ԼՂ աշակերտները, դպրոց չեն հաճախում: Առանց սննդի, էլեկտրականության ու կրթության մնացած երեխաները պատմում են հարձակման օրն իրենց զգացածի մասին, մեծահասակները՝ չպարզվող անորոշության: