Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Այդ մասին ասված է ՀՀ ներքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Ըստ հոդվածի՝ նշված արարքների համար (այդ թվում՝ ծանրացնող հանգամանքների զուգորդմամբ) նախատեսված է պատիժ՝ տուգանքից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։
Կոչ ենք անում չխախտել օրենքը, այլապես բոլոր օրինախախտները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է գրառման մեջ։