Ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։ Այսինքն՝ ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
Խնդրում ենք ուղևորներին՝ հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են Մետրոպոլիտենից։