Ռուս խաղաղապահների մի քանի մեքենաներ, այդ թվում՝ խոշոր բեռնատարներ, Լեռնային Ղարաբաղից մտել են Հայաստան: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք ուղևորվում են Գորիս, որտեղից հումանիտար բեռներ են տեղափոխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են հարակից տարածքում՝ փորձելով որևէ լուր ստանալ հարազատների մասին: