Սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: