Կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը: Որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թ. դեկտեմբերի 17-ից:
Որոշմամբ առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկի առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ մեկ ընդհանրական իրավական ակտ, որն ապահովվելու է հստակեցված մեկ ամբողջական ցանկ՝ դյուրացնելով տնտեսվարող սուբյեկտների քաղաքաշինական գործունեությունը: