ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբին։ Մեկ զինծառայող անհետ կորել է:
ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը հինգ հրթիռ են խոցել Սևաստոպոլի երկնքում։ Սևաստոպոլի նահանգապետ Ռազվոժաևը գրել էր, որ հարձակումից հետո շտաբում հրդեհ է բռնկվել: Նա վստահեցրել է, որ հրթիռային հարվածից խոցված Սևծովյան նավատորմի շտաբի շուրջ քաղաքացիական ենթակառուցվածքը չի տուժել։ Հարվածի պահին չեն տուժել նաև փողոցում գտնվող մարդիկ:
Այնուամենայնիվ, նահանգապետը կոչ է արել քաղաքացիներին չհեռանալ իրենց շենքերից և չգնալ քաղաքի կենտրոն։ Այսպիսով, նա չի բացառել, որ հարվածները կկրկնվեն: