ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է մամուլում շրջանառվող տեղեկություններին` Ադրբեջանի հետ առևտուր սկսելու վերաբերյալ:
«Ի պատասխան այսօր ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության, թե իբր էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, պաշտոնապես հայտնում ենք, որ տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են նախարարությունից։