Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների ԼՂ մուտքի և ԼՂ-ից ելքի ընթացակարգը: