Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խոր ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար՝ X միկրոբլոգում գրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լահբիբը։
«Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- նշել է նա։