Այսօր առավոտից ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի շարք փողոցներ են փակել, սակայն ոստիկանները բացել են ճանապարհները: Մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիան շարունակել են նաև Կառավարության շենքի դիմաց:
Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիա իրականացրած ցուցարարներից 84-ը բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Բերման է ենթարկվել և մի քանի ժամ անց՝ ազատ արձակվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Քիչ առաջ իրավիճակը լարվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկում: Ոստիկանները այստեղից բերման են ենթարկել նաև Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին: