Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այսօր առավոտյան ցուցարարները փողոցներ են փակել, ապա երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում: Հանրահավաքից հետո չորս ուղղությամբ երթ է իրականացվել: Ըստ Ներքին գործերի նախարարության հաղորդած վերջին տվյալի՝ բերման է ենթարկել ոստիկանության օրինական պահանջներին չենթարված 98 անձ: Թե քանիսն են ազատ արձակվել՝ դեռ հստակ տվյալ չկա:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: