ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։
Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ: