Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկմանը կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների։ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, սակայն, նշել է՝ Եվրախորհրդարանի հայտարարությունները բավարար չեն՝ դատապարտելու Ադրբեջանի՝ ծրագրված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Նա կոչ է արել վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Մանրամասները՝ ռեպորտաժում։