ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրուցել է սահմանին Ադրբեջանի զորքերի ավելացման և դրանց շարունակական ագրեսիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին, որոնք բարձրաձայնել է անցած շաբաթ կայացած հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է սենատորը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում։