Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարը նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այս գործողությունները Ադրբեջանի նախապես ծրագրած էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջով նամակներ են ուղարկել Հայաստանը և Ֆրանսիան: Նիստը տեղի կունենա այսօր: Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի գործողությունները կարժանանան դատապարտման, և կարևորում է Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման նպատակով ՄԱԿ-ի մեխանիզմների արդյունավետ գործարկումը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում արտգործնախարար Միրզոյանը շարունակել է հանդիպումները գործընկերների հետ, ներկայացրել ԼՂ-ում էթնիկ զտման վտանգը։
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։