Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Գենադի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Մ. Խ.) և «Dong Fang» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ա. Փ., ԻԻՀ քաղաքացի) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Փ.-ն հոսպիտալացվել է ԲԿ:
Փրկարարները քարշակման եղանակով կցորդիչով բեռնատարը դուրս են բերել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: