Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման մասին:
«Մենք ևս մեկ անգամ հայտարարել ենք Ուկրաինային մեր լիակատար աջակցության և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին»,- նշել է Կոլոննան: