Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին: Ընդգծվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը: