Ռուս խաղաղապահները ԼՂ երեք շրջաններից տարհանել են հինգ հազար հոգու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից: