Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, անդրադառնալով Եվրախորհրդարանի պատգամավորների դիմումին, նշել է, որ Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան:
«Կառույցն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է նա:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին՝ պահանջելով ԵՄ-ից՝ պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի վարչակարգի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հարձակման համար։