Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը Եվլախում տեղի ունեցած հանդիպման ավարտին հայտարարել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն չկա, պետք է համաձայնեցնել մանրամասները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ գործակալության՝ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը:
Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia-ին էլ ասել է, որ դժվար է ակնկալել բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում:
«Ես կարծում եմ, որ այսօրվա բանակցությունները Եվլախում բազմաթիվ սպասվող հանդիպումներից առաջինն են։ Պետք չէ ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել մեկ հանդիպման ընթացքում»,- նշել է Ամիրբեկովը, հավելել՝ Լեռնային Ղարաբաղ հայերի հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին գործն է: