Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սաուդ Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ Ալ Սաուդի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան՝ ստեղծված իրավիճակում շեշտելով միջազգային դերակատարների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խստորեն դատապարտելու, ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալու հրամայանակը։