Ադրբեջանական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Նյու Յորքում քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները:
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե, իբր, Բաքվի գործողությունների նպատակը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է։
Էլի Քոհենն իր հերթին նշել է, որ Իսրայելը շահագրգռված է բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ գործակցության խորացմամբ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները տնտեսության, անվտանգության, զբոսաշրջության, կրթության, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, ինչպես նաև շարունակել շփումները միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։