Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո»-ից։
«Ներկայումս «Արցախէներգո» ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում Ստեփանակերտում։
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն»,- ասված է հաղորդագրության մեջ։