Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
«Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, և դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն: Գոնե այս պահի դրությամբ մենք որևէ նման տեղեկատվության չենք տիրապետում: Սա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը: