«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել են, որ Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլ են սկսում՝ պահանջելով հոգևոր դասին, մտավորականներին ու քաղաքական գործիչներին՝ համախմբվել հանուն Հայաստանի և Արցախի փրկության։
Այս հայտարարությունից հետո քաղաքացիները երթով շարժվել են դեպի Խանջյան փողոց և փակել ճանապարհը: Ակցիայի ընթացքում բախումներ են եղել մասնակիցների և վարորդների միջև: