Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների, այդ թվում՝ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։ «Լուրերին» հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։
Աշխատակազմից շեշտել են, որ Կառավարությունը արցախահայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց, մյուս կողմից, հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։
Վարչապետի աշխատակազմից վստահեցրել են, որ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։