Առավոտյան միջադեպ է գրանցվել Եռաբլուրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն այցելել են Եռաբլուր, սակայն «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները թույլ չեն տվել պատգամավորներին մտնել տարածք: Նրանք հրել են պատգամավորներին, հայհոյել, իսկ քաղաքացիներից մեկը հարվածել է Հովիկ Աղազարյանին:
Հակոբ Ասլանյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է, իսկ Հովիկ Աղազարյանը 1988-1990 թվականներին եղել է Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին։