ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով:
«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը, և ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսությանը»,- նշել է Էդրիեն Ուոթսոնը։