Բաքվի գործողություններին աջակցություն է հայտնել Ռեջեփ Էրդողանը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը ներկայացրել է, թե Հայաստանը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խոստում է տվել և սպասում են, որ Երևանն այդ խոստումը կատարի:
«Ինչպես արդեն բոլորն են ընդունում, Ղարաբաղն ադրբեջանական հող է»,- հայտարարել է Էրդողանը, հավելել՝ դրանից դուրս որևէ կարգավիճակի պարտադրումը երբեք չի ընդունվելու։
Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի՝ Էրդողանի ձևակերպմամբ «սեփական տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին»:
Մանրամասները՝ ռեպորտաժում: