Ադրբեջանն առայժմ չի ծրագրում բանակցություններ հայաստանյան պատվիրակության հետ գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում, РИА Новости-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս պահին դա նախատեսված չէ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան, միաժամանակ հաստատել, որ հինգշաբթի կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: