Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ուշադիր հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու և մարդասիրական իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով»,- գրել է պաշտոնյան: