ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որում պատկերված են Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված բազմաթիվ տարհանված բնակիչներ:
«Ստեփանակերտի օդանավակայանից տարածված լուսանկարը միջազգային որոշ լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե մարդիկ մեկնում են ինքնաթիռով։ Դա ճիշտ չէ, օդանավակայանը չի գործում 1990-ականներից, այն այժմ ծառայում է որպես ռուս խաղաղապահների շտաբ»,- X-ի իր էջում գրել է օմբուսմենը։