Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը X-ի իր էջում հրապարակել է Սառնաղբյուրում ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված 7-ամյա Ռուզան Հայրապետյանին իր այցի տեսանյութն ու գրել. «Որոշ վիրավոր երեխաների և նրանց հարազատների հետ իմ հարցազրույցների ժամանակ նոր դեպքեր են հայտնաբերվել։ Առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը վիրավորվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով»։