Ժամը 03:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր՝ ժամը 03:00-ի դրությամբ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։