Ֆրանսիայի Ազգային Ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը X-ի իր էջում գրել է.
«Ահազանգ - Ինչպես մենք վախենում էինք շաբաթներ շարունակ, այսօր առավոտից Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ։ 9-ամսյա շրջափակումից հետո, որի պատճառով բնակչությունը սովի է մատնված, Ալիևի կողմից արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու վտանգն ավելի մեծ է, քան երբևէ։ Միջազգային արձագանքն այժմ պարտադիր է՝ դադարեցնելու այս աղետալի նախագիծը»։