Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում անդրադարձել է ԼՂ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ դատապարտելով այն:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը վճռականորեն դատապարտում եմ: Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, պետք է վերսկսվեն քննարկումները բնակիչների անվտանգության ու իրավունքների շուրջ: Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա: